Փոքրիկ արջը «ներխուժել» է Դիլիջան ազգային պարկի գրասենյակ

«Դիլիջան» ազգային պարկի անտառի բնակիչ փոքրիկ արջուկը /ի դեպ ՄԱՇԱ դրեցինք անունը/ այցելել էլ «ծանոթանալու» նաև գրասենյակային անցուդարձին: Հայտնում են Դիլիջան ազգային պարկից:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 1-ին Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում տեղացիները փոքրիկ արջի քոթոթի են հանդիպել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել էր Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը։

Արջուկի ճակատագրով մտահոգ քաղաքացին զանգահարել է Դիլիջան ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
«Ազգային պարկի աշխատակիցները մի քանի րոպե հետո արդեն տեղում էին։ Հյուրանոցի տերն իր մեքենայով արջի քոթոթին տարավ ազգային պարկ, մենք նույնպես այնտեղ էինք»,– նշել է Բալդրյանը:

Ազգային պարկից քաղաքացուն հայտնել են, որ քոթոթին նախ տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման համար Դիլիջանում կառուցված կենտրոն, որտեղ 10-15 օր ազատավանդակում պահելուց հետո բաց են թողնելու վայրի բնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ