Վարչապետ Փաշինյանը Սևանից հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապով տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի բացման արարողության կապակցությամբ օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Նա բոլորին խնդրեց ներկա լինել այդ օրը, քանի որ լինելու է «շատ կարևոր խոսակցություն»։

Փաշինյանն ասաց, որ առիթն օգտագործելու է՝ ավելի լայն օրակարգով խոսելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հարցերի վերաբերյալ, համազգային միասնության և այլ թեմաներով։

Վարչապետն ասաց, որ մինչև հիմա առիթ չէր ունեցել այդ ֆորմատով շփվել արցախցիների հետ, և վստահ է, որ այդ օրը նրանց աչքերի մեջ նայելով կարողանալու է փոխանցել իր ասելիքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ