Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Lexus-ը, դատախազության Mercedes-ն ու գյուղմթերքով բարձված 06-ը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը`  այսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 01 LZ 101 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 20 LO 285 համարանիշի և Mercedes մակնիշի 485 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը տեղի է ունցել Lexus-ի և 06-ի միջև։

Ու Mercedes-ը, որը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, նկատելով Lexus-ի առաջ մոտենալը, փորձել է խույս տալ բախումից, սակայն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Իսկ 06-ն էլ, որը բարձված է եղել գյուղմթերքով, հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, վերածվելով մետաղե ջարդոնի, իսկ գազաբալոնն էլ պոկվել ու շպրտվել էր մի քանի մետր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ