«Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.

Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երեւանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ:

Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով եւ մի ամբողջ օր անցկացնում են Երեւանում:

Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:

Ծրագիրն իրականացնում են Աննայի գրասենյակի ներկայացուցիչները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ