Քոչարյանը նույնիսկ չի կարող իր կողմից սպանված կենդանիներին համախմբել…

«Քոչարյանը մերժված եղել է միշտ: Մերժված եղել է իր կառավարման տարիներին, մերժված է և այսօր, երբ փորձում է իր մեղքը իր վրայից գցել իր կառավարման ժամանակ ուժային մահացած պատասխանտուների վրա», —«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ չի կարող իր կողմից սպանված կենդանիներին համախմբել:

Հիշեցնենք, որ անդրադառնալով դիտարկմանը, թե իր կալանավորումը քաղաքագետների մի խումբ կապում է ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ, Ռոբերտ  Քոչարյանը նշել է.

«Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի և ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը:

Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձևացնել, ձևական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները և, որպես հետևանք, գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները: Հնարավոր չէ հաջողությամբ անել մի բան, ինչին չես հավատում, ինչում համոզված չես»:

տեսանյութը՝ 1IN.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ