Այդ վանդալիզմը պատահականություն չէ, սոսկ ինչ-որ անբարոյական լակոտների ինքնագործունեություն չէ…

Սարգիս Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այդ վանդալիզմը պատահականություն չէ, սոսկ ինչ-որ անբարոյական լակոտների ինքնագործունեություն չէ: Եռաբլուրում կատարվածը չի կարող ունենալ որևէ այլ շարժառիթ, քան հասարակության շատ ցավոտ մի կետի խփելն է և ապա այդ ցավն ու զայրույթը ուղղորդելը օրվա իշխանությունների դեմ…. Շա՞տ եմ քաղաքականացնում… Բնավ ոչ: 

Եթե ինչ-որ մեկը հավատում է, որ Եռաբլուրում ննջեցյալ նահատակների շիրիմների հանդեպ վանդալիզմը կարող է ունենալ որևէ նյութական, որևէ ֆինանսական, որևէ խուլիգանական, որևէ անձնական մոտիվ, թող ասի և թող նշի այդ մոտիվները: (Եթե խուլիգանություն է՝ ինչու՞ հենց Եռաբլուրը, ինչու՞ հենց ապրիլյանի զոհերի շիրիմները… Եթե անձնական է, ապա ինչու՞ ոչ թե կոնկրետ մեկի, այլ բազմաթիվ շիրիմներ… Եվ այլն): Եվ խնդրում եմ՝ հեքիաթների չհավատալ, թե ինչ-որ միֆական ադրբեջանական շպիոններ կամ ազերիների մաֆիա կարող էր դա անել… Շպիոնները լակոտությամբ ու վանդալիզմով չեն զբաղվում և մաքսիմալ զգույշ են: 

Ուրեմն, ուրիշ ի՞նչ շարժառիթ պետք է լինի այդ սրբապիղծ արաքին, եթե ոչ հանրային վրդովմունքի մեծ ալիք առաջացնելը: Եթե այդպես է, ուրեմն ու՞մ է ձեռնտու հանրային վրդովմունքը: Ու՞մ է պետք այնպես ներկայացնել, թե օրվա իշխանություններն ու իրավապահ համակարգն այնքա՛ն իմպոտենտ են, այնքա՛ն չեն տիրապետում իրավիճակին, որ օրը ցերեկով Երևանում Եռաբլուրի շիրիմ են պղծում… Կամ ու՞մ է ձեռնտու լինելու կատարվածը ներկայացնել՝ որպես իշխանությունների խաղաղասիրության կամ իբր «ապազգային քարոզչության» կողմնակի հետևանք: 

Մտածենք այս հարցերի շուրջ: Ու՞մ էր ձեռնտու: Պատասխանը յուրաքանչյուրը թող գտնի իր համար: Կարծում եմ, որ սթափ և տրամաբանող մարդիկ բոլորը հանգելու են նույն պատասխանին:

Այդ վանդալիզմը պատահականություն չէ, սոսկ ինչ-որ անբարոյական լակոտների ինքնագործունեություն չէ: Եռաբլուրում կատարվածը չի…

Posted by Sargis Mikayelyan on Thursday, August 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ