![]()
Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը:
Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):
![]()