370 գրամ քաշով երեխա է ծնվել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Այովա նահանգում լույս աշխարհ է եկել ընդամենը 370 գրամ քաշով երեխա: Փոքրիկը  ժամկետից շուտ է ծնվել՝ հղիությն 23-րդ շաբաթում: Մոր մոտ պտղաջրերի անսպասելի հոսք է տեղի ունեցել, որից հետո նրան շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները որոշել են շտապ կեսարյան հատում անցկացնել:

Մինչեւ նոյեմբեր փոքրիկը, որին կոչել են Ջեյդեն, պետք է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում անցնի, սակայն նրա ծնողները լավատես են եւ միայն դրական սպասումներ ունեն:

Ամերիկացի մասնագետների գնահատականներով՝  հղիության մինչեւ 24-րդ շաբաթը ծնված երեպաների ողջ մնալու հավանականությունը 50 տոկոսից փոքր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ