Գերեզմանների պղծման դեպքեր են արձանագրվել նաև Դավիթաշենի գերեզմանատանը

Օգոստոսի 1-ին գերեզմանների պղծման դեպքեր են արձանագրվել նաև Դավիթաշենի գերեզմանատանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ մասին ահազանգել են քաղաքացիները, որոնք նշել են, որ նույն վայրագ ձեռագիրն է, ինչ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթենում, մի քանի օր առաջ՝  Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում:

Մասնավորապես, ըստ աղբյուրի, Զովունիի բնակիչները նշել էին, որ էմոականներն ինչ-որ ծիսակատարություններ են կատարել և պղծել 60-ից ավելի գերեզման՝ վերածելով դրանք ծիսակատարության կենտրոնի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին. «2 օր առաջ այցելեցինք մեր հարազատների շիրիմներին ու ականատես եղանք վանդալիզմի։ Ըստ մեր տեղեկությունների՝ էմոականները ինչ-որ ծիսակատարություններ են կատարել ու 60-ից ավելի գերեզմաններ պղծել ու վերածել են ծիսակատարության կենտրոնի։

Գրեթե բոլոր շիրմաքարերն ու տապանաքարերը վնասվել են, ու հիմա մասնագետներին ենք խնդրել, որպեսզի գան ու նախկին տեսքին բերեն։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ այս աստիճանի սրբապիղծ կլինեն։

Օրեր առաջ էլ լսել էինք, որ նույն բանը կատարվել է Նուբարաշենի և Չարենցավանի գերեզմաններում։ Հիմա չգիտենք էլ՝ դիմե՞նք ոստիկանություն, չդիմե՞նք… մեր ուժերով հերթապահություն ենք իրականացնում, որպեսզի գտնենք այդ սրբապիղծին կամ սրբապիղծներին։ Կան գերեզմաններ, որոնց տերերը դեռ չգիտեն սրա մասին ու առաջիկայում, երբ այցելեն իրենց հարազատների շիրիմներին, կտեսնեն վայրագությունները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ