Եռաբլուրում հերոսների պղծված շիրմաքարերը մաքրվել են

Եռաբլուր-պանթեոնում հանգչող ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը, որոնք անհայտ անձանց կողմից պղծվել էին սեւ ներկանման նյութով, մաքրվել են:

Շիրմաքարերը մաքրել են զոհված զինվորների ծնողները, հարազատները եւ այլ քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Եռաբլուրից տեսանյութ էր  տարածել, որտեղ երեւում էին ապրիլյան պատերազմի հերոսների պղծված շիրմաքարերը՝  սեւ ներկ հիշեցնող նյութի հետքերով:

աղբյուրը՝  aravot.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ