Եթե քաղաքական հետապնդումներ լինեն, Դավիթ Գրիգորյանը ցանկի առաջին 100-ի մեջ էլ չի լինի…

«Եթե Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդման օրինակներ լինեն, Դավիթ Գրիգորյանը չի լինի այդ ցանկի, համենայնդեպս, առաջին հարյուրյակի մեջ»,-դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ լրագրողների հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Խոսքը, հիշեցնենք, այն դատավորի մասին է, որի որոշման հիման վրա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվել էր կալանքից։ Նրա նկատմամբ հիմա գործ է հարուցված մեկ այլ հարցով։ 100-ից ավելի փաստաբաններ ներկայում աջակցություն են հայտնել նրան՝ նրա դեմ գործը համարելով քաղաքական հետապնդում։

Սիմոնյանի խոսքով՝ կան տարբեր միջազգային կառույցներ, որոնք գնահատականներ են տալիս քաղաքական հետապնդումների վերաբերյալ, բայց այդ կառույցները որևէ նման գնահատական չեն տվել Հայաստանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ