![]()
Եռաբլուր զինվորական պանթեոնն այս պահին բազմամարդ է։ Այստեղ են ազատամարտիկներ, հերոսների հարազատներ, լրագրողներ։ Հարազատները փորձում են մաքրել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների շիրիմները։
Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը կարծում է, որ դա ինչ-որ սեկտայի ձեռքի գործն է, կամ էլ սադրանք։
«Պետք է հետևողական լինել, որ չարագործները պատժվեն, ինչպես նաև կանխվեն հետագայում։ Կոչ եմ անում մեր հանրությանը սադրանքների չգնալ, ավելի քիչ աղմկել»,-ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վստահ է՝ շիրիմները պղծողները կպատժվեն։
«Ինքնադաստանի կոչեր ու նման գործողությունները պետք է բացառվեն։ Վստահ եմ, որ անողները պատժվելու են»,— ասաց Աբովյանն ու նման քայլ թույլ տված մարդկանց կոչ արեց ինքնակամ ներկայանալ ոստիկանություն։
![]()