Եռաբլուրում պղծել են Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, մյուս հերոսների գերեզմանները

Ֆեյսբուքյան օգտատեր Ռազ Գասպարյանը Եռաբլուրից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Չգիտեմ՝ ինչ բառերով նկարագրեմ, չգիտեմ՝ ոնց արտահայտվեմ։

Սա մեղմ ասած՝ անմարդկային է։ Ո՞նց կարելի է էդքան անհասկացող ու ցածր լինել։

Սա անպատիժ թողնելը հավասար է դավաճանության»։

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», — Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է տարածել Եռաբլուրից։

Այն նկարահանված է Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանների հատվածում և դրանում երևում է, որ շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ է լցված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ