![]()
«Անհայտ բաժանորդ» ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Վերջին տեսարանը նկարահանելուց հետո ստեղծագործական կազմի անդամները շտապեցին նետվել լողավազանն ու նկարահանոումների համար ընտրված տան բակում բացօթյա խնջույքով նշել ավարտը։
Հավաքույթին ներկա էր նաև դերասանուհի Անի Խաչիկյանի որդին՝ Տեսլան: Անին ամեն օր նկարահանումների էր գալիս տղայի հետ: 8 ամսական փոքրիկը դարձել էր ստեղծագործական թիմի անդամ: Փոքրիկի հետ նկարահանումների գնալը հեշտ չէր, բայց, ըստ Անիի, ավելի բարդ կլիներ, եթե նրա հետ չգար։
Ֆիլմը էկրան կբարձրանա արդեն սեպտեմբերի 5-ին: Սա իտալական «Կատարյալ անծանոթները» ֆիլմի պաշտոնական ռիմեյքն է: Պրոդյուսերներ Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանն ու Արեն Հայրապետյանը ձեռք են բերել ֆիլմի հայկական տարբերակը նկարահանելու պաշտոնական իրավունք ու աշխատանքը վստահել ռեժիսոր Արշո Հարությունյանին:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()