![]()
Չինացի 7-ամյա տղան գրավել է համացանցի չինական հատվածի ուշադրությունը՝ տեղական վիդեոհարթակներից մեկում տեղադրելով իր գիտական փորձերը վավերագրող տեսանյութերը։
Նա արդեն 230 հազար հետևորդ ունի և ստացել է «Պատանի Շելդոն» մականունը՝ «Մեծ պայթյունի տեսությունը» մանկական սերիալի հերոսի անունով։
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ փոքրիկը ոգևորված տուն է եկել ու ծնողներին ցույց է տվել դպրոցում սովորած լաբորատոր փորձը՝ քացախն ու կերակրի սոդան խառնելու միջոցով «փչելով» փուչիկը։ Մայրը գաղտագողի տեսագրել է այդ ամենն ու տեղադրել ցանցում։ Արդյունքում տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
![]()