![]()
ՀՀ կառավարությունը Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին կվճարի 12000 դոլար: Այս մասին որոշման նախագիծ կա:
Այսօր՝ 14:30-ին «Տարոն Ավիա» ավիաընկերության միջոցով Հուրգադայից Երևան կտեղափոխվեն 109 քաղաքացիներ:
Ավելի վաղ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել էր 47 միլիոն դրամ՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու համար:
![]()
![]()