![]()
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, զգուշացնելով ջերմաստիճանի նվազման մասին․
«Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում 5-6 աստիճանով։
Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։
![]()
![]()