![]()
Ամեն մարդ յուրահատուկ է և տարբեր ձևերով է արտահայտում իր զգացմունքները: Սակայն, կան կենդանակերպի նշաններ, ովքեր փորձում են հարաբերությունների մեջ առավելագույնին հասնել և երջանկացնել իրենց երկրորդ կեսերին։
Առյուծ
Այս նշանի տակ ծնված տղամարդիկ համարվում են լավագույն ամուսինները։ Առյուծները մեծահոգի են և սիրում են շքեղություն։ Նրանք ամեն ինչ կանեն իրենց սիրելիի համար, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա։ Առյուծները նաև խենթանում են երեխաների համար։
Կշեռք
Կենդանակերպի այս նշանը ճանաչվում է որպես ամենառոմանտիկը։ Կշեռքները չեն հոգնում կրկնելուց, թե որքան շատ են Ձեզ սիրում անկախ նրանից, թե որքան ժամանակ եք միասին։ Բացի այդ, կշեռքներն ունեն հատուկ զգայունություն սիրո բոլոր դրսևորումներում։
![]()
Այծեղջյուր
Այծեղջյուր տղամարդիկ միշտ հուսալի հենարան են իրենց սիրելիների համար։ Նրանք միշտ լսում են իրենց երկրորդ կեսերին և անում ամեն ինչ նրանց երջանկացնելու համար։ Նման տղամարդու կողքին կինը միշտ իրեն կզգա սիրված և ցանկալի։
Ցուլ
Ցուլ տղամարդու կողքին կնոջ կյանքը կդառնա լի ցանկալի անակնկալներով: Այս նշանի տակ ծնված տղամարդիկ միշտ աջակցում են իրենց սիրելիներին իրենց երազանքներն իրականացնելու մեջ:
Խեցգետին
Խեցգետինները կարողանում են այնպես անել, որպեսզի կանայք սիրահարվեն իրենց առաջին հայացքից ։ Նրանք գիտակցում են, որ պետք է ընտանիք պահեն և միշտ հասնում են իրենց նպատակներին։ Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ զգացմունքայինեն, սակայն նաև պատասխանատու:
![]()