Մի պապիկ շուկայում ձմերուկ էր վաճառում, որոնց վրա գրված էր. մեկ ձմերուկը 300 դրամ, երեքը` 1000 դրամ…

Ռուբեն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի պապիկ շուկայում ձմերուկ էր վաճառում, որոնց վրա գրված էր. մեկ ձմերուկը 300 դրամ, երեքը` 1000 դրամ:
Մի մարդ մոտենում է, տեսնում է գներն ու վճարում 300 դրամ ու գնում մեկ ձմերուկ: Այնուհետև մոտենում է և նորից 300 դրամ վճարում և գնում ևս մեկը:

Քիչ հետո մոտենում է և երրորդ ձմերուկն է գնում: Քմծիծաղ տալով՝ մոտենում է ծերունուն և ասում.

-Հայրիկ ջան, տեսա՞ր, վճարել եմ ընդամենը 900 դրամ, բայց երեք ձմերուկ եմ գնել: Վաճառքից գլուխ չես հանում էլի:

Ծերունին գլուխը բարձրացնում է և ասում.
-Միշտ էլ այդպես է, այս մեթոդով ես միանգամից կարողանում եմ 3 ձմերուկ վաճառել մեկի փոխարեն:

Մի պապիկ շուկայում ձմերուկ էր վաճառում, որոնց վրա գրված էր. մեկ ձմերուկը 300 դրամ, երեքը` 1000 դրամ:Մի մարդ մոտենում է,…

Posted by Ռուբեն Ղազարյան on Wednesday, July 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ