![]()
Գուրգեն Դաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել շնուհակալություն հայտնելով բոլորին շնորհավորանքների համար․
«Իմ սիրելի ժողովուրդ անչափ շնորհակալ եմ բոլորիցդ այսքան ջերմ խոսքերի համար: Ես և Իննան հատ հատ կարդացել ենք բոլոր մեկնաբանությունները և ժպտացել դրանցից յուրաքանչյուրը կարդալիս:
Շնորհակալ եմ, որ կողքիս եք եղել և կաք իմ հարազատներ, ընկերներ, կոլեգաներ, և ուղղակի հայ ժողովուրդ: Ձեր շնորհիվ մեր հարսանյաց օրը դարձավ իսկական տոն»:
![]()
Հիշեցնենք որ, Հայկական շոու բիզնեսի «փոքրիկ իշխանի» համբավ ունեցող Գուրգեն Դաղաղյանն այսօր ամուսնանում է: Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում նա և սիրելին քիչ առաջ միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով և խոստացան հավերժ սիրել իրար:
![]()
Զույգը մեծ հարսանիք է կազմակերպել, որին ներկա կլինի մոտ 450 հյուր ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից և այլ երկրներից:
![]()
![]()
![]()
Սիրով՝ MediaNews
![]()