![]()
Այս պատմությունը տեղի է ունեցել Բրազիլիայում. փողոցային ծեծկռտուքի ժամանակ կտրել էին տղամարդու դաստակները։
Վիրաբույժների խոսքով՝ դաստակները 98 տոկոսով առանձնացվել էին մարմնից եւ հազիվ կպած էին մաշկի բարակ թաղանթով։
Նա բավականին շատ արյուն էր կորցրել, ինչը կարող էր մահացու ելքի հասցնել։ Տղամարդուն շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, որը կատարվեց եւ տեւեց 10 ժամ։
Վիրաբուժական միջամտության ընթացքում հաջողվեց վերականգնել մկանները, նյարդերը, ջլերը եւ ոսկրերը։ Այնուհետեւ նա 12 օր ստացիոնար բուժում ստացավ, բայց լիակատար ապաքինման համար անհրաժեշտ էին ամիսներ։
![]()