«Հուլիսի 31-ին Գոշ գյուղ շուրջ 2000 տուրիստ է այցելել». Վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

1. Այսօր Գոշ գյուղ հենց գյուղամեջում կանգնած գյուղացիների խոստովանությամբ շուրջ 2000 տուրիստ է մտել (թող լինի 1000):

2. Մասնագետները պնդում են՝ տուրիստի թիվ 1 «նպատակը» փող ծախսելն է:

3. Գոշ գյուղը ունի շուրջ 1300 բնակիչ:

4. Գյուղամիջի մարդիկ պնդում են՝ Գոշում գործ չկա, Գոշում աշխատանք չկա:

5. Գյուղամիջի հյուրատան միակ մատուցողը տեղացի չէ: Միակ խոհարարը տեղացի չէ:

Հ.Գ. Ում գրածի ենթատեքստը պարզ չէ՝ խնդրում եմ նայել այսօրվա ուղիղ եթերը՝ Կալավան գյուղից, որտեղ հռչակավոր վանք չկա, որ ինքն իրենով ամեն օր հազարով տուրիստ բերի:

Աղավարդ Վարդանյանը եկել էր Կալավան: Անակնկալը չստացվեց:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, July 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ