![]()
Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ «Մանկական նոր ալիք 2017»-ում Հայաստանին հաղթանակ բերած Անահիտ Ադամյանը, օրերս տոնել է 16-ամյակը:
16-ամյա Անահիտը շատ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Սոչիում: Անահիտն իր խնջույքը կազմակերպել է Երևանում է, քանի որ ամառային արձակուրդներն այստեղ է անցկացնում:
Աշոտ Ղազարյանը ներկա չէր թոռնուհու տարեդարձին: Անահիտն ասաց, որ իրենք ընկերական խնջույք էին կազմակերպել, բացի այդ, պապիկը շատ զբաղված էր, հաջորդ օրն էլ մեկնելու էր Ջերմուկ՝ հանգստի: Ընտանիքի հետ Անահիտը տարեդարձը տոնել է կեսգիշերին․ «Հենց 12-ը եղավ, տատիկներս, պապիս, հորքուրներս, քեռիս, իր կինը, բոլորով եկան մեր տուն ու մեծ ընտանիքով տոնեցինք ծնունդս»:
![]()
16-ամյա աղջիկը տորթի մոմերը փչելիս երազանք չի մտապահել: Ասում է՝ նախ՝ շնորհակալ է այն ամենի համար, ինչ ունի, երկրորդ՝ փորձում է երազանքներով չապրել:
![]()
«Տորթի մոմերը փչելիս մոռացել էի երազանք պահել, փչեցի հետո հասկացա, որ ոչ մի երազանք չեմ պահել: Իրականում, մտապահելու երազանք էլ չունեմ, ես ունեմ ամենակարևորը՝ ընտանիք, որտեղ բոլորն առողջ են, ամեն ինչ լավ է, ունեմ լավ ընկերներ: Դրանից շատ բան չի էլ կարելի ցանկանալ:
![]()
![]()
![]()
![]()
![]()