Այս փոքրիկ աղջիկը կարողացել է հաղթահարել ուղեղի քաղցկեղը

Ֆլորիդայից Քեթի Ռոուզը՝ մեկ տարեկան փոքրիկը, լույս աշխարհ է եկել 2018 թվականի սեպտեմբերին: Ծնվելուց հետո կարճ ժամանակ անց նրա մոտ ախտորոշել են ուղեղի ուռուցքի ագրեսիվ տեսակ՝ բազմաձեւ գլիոբլաստոմա, որն ընդգրկել է նրա ուղեղի 60 տոկոսը:

Բժիշկները ծնողներին հայտնեցի, որ եթե փոքրիկը առաջիկա գիշերը ողջ մնաց, ապա իրենք  հաջորդ օրը վիրահատություն կկատարեն: Արդյունքում վիրաբույժներին հաջողվել է հեռացնել ուռուցքի մեծ մասը:

Վիրահատությունից հետո փոքրիկը ստիպված էր անցնել քիմիաթերապիայի 10 փուլ, ընդ որում՝  վերջին կուրսն ավարտվել է մայիսի 31-ին:Ուռուցքը բնածին էր եւ ձեւավորվել է ներարգանդային զարգացման փուլում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ