![]()
2013թ.-ի հուլիսի 31-ին կյանքից հեռացել է տաղանդավոր դերասան, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, իր Instagram-յան էջում այդ առիթով համատեղ արխիվային լուսանկար է հրապարակել Մարկի հետ։
Իսկ մեկնաբանություններում Մենչը գրել է. «6 տարի առանց քեզ, իմ ընկեր»։Հետեւորդներն անմիջապես արձագանքել են հրապարակմանը՝ նշելով, որ Մարկ Սաղաթելյանի կորուստը բոլորին մեծ ցավ է պատճառել։ «Հրաշալի արտիստ, հումորիստ։
Մեր բակ, Նոր հայեր… տաղանդավոր մարդ Մարկ Սաղաթելյան, մենք քեզ շատ սիրում ենք ու երբեք չենք մոռանա»,- գրել է օգտատերերից մեկը։
![]()
![]()