![]()
Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ջահիլներ ջան, քանի արձակուրդի մեջ եք ու ժամանակ ունեք, մի բան պատմեմ՝ կարդացեք: Ես հին մարդ եմ: Ճիշտ է, Լեռան քարոզը չեմ տեսել, բայց Հովսեփիոս Փլավիոսի հետ պատմություն էինք գրում:
Ուրեմն 1988թ-ին, Հայաստանում շարժում սկսվեց: Ղարաբաղյան շարժում: Բացահայտ կոմիտե ուներ, ընդհատակյա և այլն: Նրանցից ոմանք նստեցին Բուտիրկա ու Մատրոսկայա Տիշինա: Ասել կուզե՝ նստելով իշխանության եկան, ոչ թե՝ բախտի բերմամբ: Ոմանք իհարկե՝ չաթլախացան, ոմանք՝ պահպանեցին էությունը և մինչ օրս տաքսի են քշում, չնայած, որ կանգնած են մեր անկախության հիմքերում:
1991թ. հոկտեմբերի 16-ին, ՀՀ-ում եղան նախագահական ընտրություններ: Մի իմաստուն մարդ կա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քարոզարշավի չմասնակցեց: 83 տոկոսով դարձավ նախագահ: Էն ժամանակվա ընդդիմադիր թերթերից մեկը գրեց.«Եթե անգամ առաջադրվեին Լևոնն ու Հիսուսը, պարզից էլ պարզ է, որ հաղթելու էր Լևոնը»: Էդ մարդու նախագահությամբ պատերազմ հաղթեցինք: Կաշառքով ատոմակայան վերաբացեցինք(հա, որոշ չաթլախներ, վերաբացողին ասում են՝ փակեց, բայց թե էդ թողենք իրենց մուտիլովշչիկ խղճին): Հետո ինչ եղավ, սաղիդ հայտնի է:
2018-ին, Հայաստանում մի լավ բան եղավ: Հետո ներկայիս իշխող ուժը վերցրեց 70 տոկոս: Ու հիմա դա շարունակվում է: Երբ Աստվածատուր Համանդացին, 1725 թվին, Էջմիածնում նստած սառը շերբեթ էր վայելում, հույսը դրած Դավիթ Բեկի վրա, օրեր անց հետույքին ձեռ տվեցին:
Հիմա ասածս ի՞նչ է: Էդ 70 տոկոսը դուք չեք վերցրել: Էդ Նիկոլն է վերցրել: Նիկոլն երկու ձեռք ունի: Ձեզնից ամեն մեկն ունի հետույքի երկու թուշ ու դժվար հասցնի ամեն մեկիդ հետույքը պահի: Լավ, ասենք ես էլ բարությունից դրդված, իմ երկու ձեռքով երկու հետույք պահեմ: Է հետո՞: Քանի նստած շերբեթ եք վայելում, էդ 70 տոկոսը հոսելով իջնում է: Մինչ այժմ, տեղի ունեցած բոլոր իրական կամ ներքաշված մեդիապատերազմները և քաղաքական կռիվները կրվել եք: Կամ ելեք գործ արեք, էդ ախմախ պոպուլիզմն ու սոցիալական բեռի բաղադրիչները մի կողմ դնելով, կամ ձեռներիդ շերբեթները սառույց սարքեք՝ հետո պետք կգա դաղած հետույքին: Դուք ոչ ատոմակայան եք վերաբացել, ավելին՝ ոչ էլ պատերազմ եք հաղթել: Նիկոլի ռեյտինգը ձեռքերդ կրակը չի ընկել: Ես էլ գնամ դաս տամ, որ հաջորդ սերունդը, միայն շերբեթ խմելով չուզենա երկիր կառավարել:.
Ջահիլներ ջան, քանի արձակուրդի մեջ եք ու ժամանակ ունեք, մի բան պատմեմ՝ կարդացեք: Ես հին մարդ եմ: Ճիշտ է, Լեռան քարոզը չեմ…
Posted by Vahram Toqmajyan on Tuesday, July 30, 2019
![]()