«Կատարվեց գուշակությունը, երկնային լույս իջավ նրա հոգու վրա, ու պայծառատեսության շնորհքով օժտված մեր օրերի նոր մարգարեն հայտարարեց…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքան էջում գրել է.

Մարգարեի հայտնությունը

«Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես» 2018 թվականի ապրիլի վերջին ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ ասեց դեռևս իրեն երկրի միակ տղամարդը համարող բանից անտեղյակ, բայց արդեն մեր օրերի նոր մարգարեն:

Բայց ժամանակի ընթացքում նկատելով ռուսների հետ Քիմիայի անզորությունը, սկսեց յոգայով զբաղվել ու հաթաթա տալ, որ շուտով վերադառնալու է:

Չնայած ամենօրյա յոգայի քրտնաջան պարամունքներին՝ միակ տղամարդուն չհաջողվեց լիարժեք մաքրել հոգին այն չարախոսների ու վատաբանողների նաֆսից, մի քանի մունդռիկ դատավորների պատճառով ստիպված եղավ մի քանի անգամ ընդհատել պարապմունքները:

Ազատության մեջ հայտնված միակ տղամարդը հանդիպեց առաջին իսկ օրվանից իրեն սատարող հալալ պիցցայակերներին ու ոգևորվեց վերջիններիս շողոքորթություններից, չէ որ անչափ մեծ էին պիցցայակերների սպասելիքները իրենց ԽԵՌՈՍ-ից:

Եվ վերջապես հայտնվեց այն դատավորը, ով նորից հնարավորություն ընձեռեց միակ տղամարդուն զբաղվել յոգայով:

Ոգևորված միակ տղամարդը սկսեց էլ ավելի եռանդով զբաղվել երկար սպասված սիրելի զբաղմունքով: Նրան հաջողվեց «մաքրել» հոգին նախանձից, նաֆսից, թույնից, թարախից…

Եվ կատարվեց այն ինչ տարիներ շարունակ նրան չէր հաջողվում, ու երկնային լույս իջավ նրա հոգու վրա …

Պայծառատեսության շնորհքով օժտված մեր օրերի նոր մարգարեն հայտարարեց.

«Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ:»

Հատված «Ալբանացու հուշերը» գրքից:

Մարգարեի հայտնությունը«Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես» 2018 թվականի ապրիլի վերջին ռուսաստանյան…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, July 30, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ