![]()
«Հանրապետություն» կուսկացության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղադրելով իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները։ Գրառումը՝ ստորև․
«Ես 15 տարի ամեն գարուն ու աշուն հույս եմ հայտնել, որ ժողովուրդը համախմբվելու է ու իշխանությունը փողոցում փոխի։
Հիմա նոր հեղափոխական գուշակ է հայտնվել ու բանտից աշնան համար մարգարեացել…
Չեն կարողանում էլի ուրիշի սխալների վրա սովորել։
Էս նոր հեղափոխականը հաստատ Մանդելան չի ու իրենը, աչքիս, լավագույն դեպքում, մի 20 տարի հետո է…»։
![]()
Հիշեցնենք, որ «Գոլոս Արմենիային» տված հարցազրույցի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր իր պատկերացումներն այլընտրանքային քաղաքական բևեռ ձևավորելու մասին։
«Ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը:
Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը:
Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- ասել էր Քոչարյանը։
![]()