![]()
Վերջերս գիտնականները պարզել են, որ բոլոր կապուտաչյա մարդիկ սերում են մեկ մարդուց, որն ապրել է Եվրոպայի տարածքում 6 000-10 000 տարի առաջ: Նա առաջինն է եղել, ով ենթարկվել է այդ մուտացիային։
Սկզբում մոլորակի բոլոր բնակիչների աչքերը դարչնագույն են եղել:
Ժամանակի ընթացքում OCA2 գենի շնորհիվ՝ մուգ պիգմենտի քանակը սկսել է տատանվել տարբեր անհատների մոտ, ինչը հանգեցրել է դարչնագույնի տարբեր երանգների առաջացմանը:
Վերջերս գիտնականները հայտնաբերել են HERC2 կոչվող առանձին գեն, որը պատասխանատու է աչքերի կապույտ գույնի համար:
Այդ գենը թուլացնում է ОСА2 գենի ազդեցությունը, որը որոշում է մելանինի մուգ պիգմենտի քանակությունը:
Համարվում է, որ այդ շեղումն առաջին անգամ տեղի է ունեցել, երբ հին մարդիկ սկսել են Աֆրիկայից Եվրոպա տեղափոխվել հազարավոր տարիներ առաջ:
![]()
Այդպիսով, բոլոր կապուտաչյա մարդիկ սերել են առաջին եվրոպացի վերաբնակներից:
Այդ մուտացիայով առաջին մարդը չի հայտնաբերվել:
Ճիշտ է 7000-ամյա կմախքի աչքերը չեն պահպանվել, բայց գիտնականները կարողացել են վերականգնել դրանց գույնը գենետիկ ուսումնասիրության միջոցով:
![]()
![]()