![]()
Երևանը չի կարող սպասել հավերժ, և քաղաքային իշխանությունները քայլեր են ձեռնարկել։
Այդ մասին նախօրեին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` «Սանիթեքի» ներկայացուցչի այն հայտարարությանը, թե ընկիերությունը չի պատրաստվում նոր աղբահավաք մեքենաներ և կոնտեյներներ գնել։
Այդ մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
««Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը»,– ասաց Մարությանը։
Նա հիշեցրեց նախընտրական փուլում տված իր խոստման մասին, որ ոքաղաքը մաքրվելու է աղբից:
![]()
«Ես վերահաստատում եմ այդ կետը: Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են և ես իրենց շնորհակալ եմ դրա համար, բայց միևնույն է, մենք իրավունք չունենք՝ քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե ձեր, որովհետև ձերը մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում, և կան քաղաքային իշխանություններ, որոնք չեն թույլ տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Մենք մեր կողմից առավելապես աջակցել ենք ձեր ընկերությանը, ամեն ինչ արել ենք, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց եթե դուք չեք ուզում դա, մենք այդտեղ ձեզ չենք կարող օգնել»,- նշեց քաղաքապետը:
Վերահաստատում եմ նախընտրական խոստումս ` ՄԱՔՐԵԼՈՒ ԵՆՔ:Հ.Գ. Իմ հարազատ երևանցիներ, անչափ շնորհակալ եմ ձեզ համբերության, աջակցության և վստահության համար:
Posted by Hayk Marutyan on Monday, July 29, 2019
![]()