Ուկրաինացի բլոգերը բացահայտել է Փաշինյանի հաջողության գաղտնիքը և կոչ է անում Զելենսկիին օգտվել հայկական փորձից

Ուկրաինացի բլոգեր և իրավաբան Միխայիլ Շնայդերն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել օգտվել հայկական փորձից, որը կա Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Շնայդերի խոսքերով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մեկ տարվա ընթացքում «մաքրություն» կատարել կառավարության չինվոնիկների շարքերում, ստիպել է սուպերմարկետներին նվազեցնել գները, փոխել է Վճռաբեկ դատարանի, քննչական կոմիտեի ղեկավարների, նվազեցրել է էլեկտրաէներգիայի սակագինը անապահով խավի համար:

«Կհաջողվի արդյո՞ք Զելենսկիին կրկնել հայ գործընկերոջ հաջողությունը»,-Շնայդերի խոսքերն է մեջբերում Ռուսարմինֆոն:

Բլոգերը կարծում է, որ Փաշինյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նա անկեղծորեն սիրում է իր պետությունն ու ջանասիրաբար աշխատում է հայ ժողովրդի բարեկեցության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ