«Բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև…». Սուրենյանը մանրամասներ է հայտնել

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»,- գրել է նա։

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի…

Posted by Gagik Surenyan on Monday, July 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ