22-ամյա այս կնոջ ստամոքսում բժիշկները գանձեր են գտել

Հնդկաստանի  բնակչուհին 1․6 կիլոգրամ զարդեղեն, մանրադրամ և այլ առարկաներ է կուլ տվել: 22-ամյա հնդկուհին  տեղափոխվել է հիվանդանոց որովայնի շրջանում ուժեղ ցավեր զգալուց հետո:

Նա նշել է, որ ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո նրա մոտ սրտխառնոց է սկսվել: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ ստամոքսում մետաղական առարկաներ կան:

Վիրահատության ժամանակ նրա ստամոքսից դուրս է բերվել 69 փոքր շղթա, 80 ականջօղ, 46 մանրադրամ, 8 մեդալյոն, 11 քթի օղակ, 5 ոտքի ապարանջան և ձեռքի ժամացույց: Այս ամբողջը գնահատվել է  53 հազար ֆունտ սթերլինգ: Կինը խոստովանել է, որ միտումնավոր է կուլ տվել այս ամենը:

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ