Հենց նույն տխրահռչակ դատավորը կայացրեց ՀԱՑ ԲԵՐՈՂԻ առաջին կալանքի որոշումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Դատավոր Դավիթ Գրիգորյանի համար դոշ ծեծող 50-80 փաստաբանները լավ կլիներ ժամանակին նախաձեռնեին ՀԱՑ ԲԵՐՈՂԻ պաշտպանությունը, ում ժամանակին հենց առաջին կալանքի որոշումը կայացրեց հենց նույն Դավիթ Գրիգորյանը:

Տխրահռչակ դատավորն անգամ հաշվի չառավ ՀԱՑ ԲԵՐՈՂԻ վատառողջ լինելու և կալանքի հետ անհամատեղելիության ապացույցները:

Ընդ որում ՀԱՑ ԲԵՐՈՂԻ կալանավորման հիմք է հանդիսացել հիմնավոր կասկածը առ այն, թե երբ է հաց բերողը մտել ՊՊԾ գունդ՝ հուլիսի 17-ին, թե՞ հուլիսի 26-ին:

Մի ակնհայտ ու անհերքելի փաստ, բայց դատավորը որոշեց աչք փակել նաև ՀԱՑ ԲԵՐՈՂԻ վատառողջ լինելու փաստի վրա ու կայացրեց կալանքի որոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ