Լողավազանում 5 և 7 տարեկան երեխաներ են խեղդամահ եղել

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այսօր` հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Գյուղի «Մենուա» հանգստյան գոտու լողավազանում 5 եւ 7 տարեկան տղա երեխաներ են խեղդվել:

Այս մասին ասաց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը:

«Երեխաները Երեւանի բնակիչներ  են եղել, եկել էին հանգստանալու, երեւի ծնողներն անուշադիր են եղել, որ դեպքը տեղի է ունեցել»,- ասաց համայնքապետը` նշելով, որ դեպքը մի քանի ժամ առաջ է տեղի ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ