![]()
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի գյուղերից մեկում կատաղած բնակիչները հարձակվել են վագրի վրա և փայտի բազմաթիվ հարվածներ հասցնելով պանել կենդանուն:
Ինչպես հայտնում է India Today-ը, էգ վագրը փախել էր տեղի արգելոցից և մոտակա բնակավայրում առնվազն 9 մարդու էր վիրավորել: Տուժածներից մեկը մահացել էր հիվանդանոցում:
Երբ կենդանուն հերթական անգամ նկատել են բնակավայրի մոտ, կատաղած ամբոխը կենդանուն ծուղակն է գցել և սկսել հարվածներ տեղալ: Փայտյա մահակներով ու նիզակներով անդադար հարվածներ հասցնելով կենդանուն՝ սպանել են նրան:
Հաղորդվում է, որ տեղի իշխանությունները դիակիզել են վագրի մարմինը, որպեսզի, այն բաժին չհասնի որսագողերին, ինչպես նաև հետախուզում են հայտարարել 33 մարդու նկատմամբ, որոնք, ենթադրաբար, մասնակցել են կենդանու ծեծին: Կասկածյալներից 4-ին արդեն ձերբակալել են:
![]()