![]()
Չինաստանում փոքրիկ աղջիկը, որի անունը չի նշվում, հոսպիտալացվել է փսխումների եւ բարձր ջերմաստիճանի պատճառով։
Պարզվել է, որ փոքրիկը կուլ է տվել 36 մագնիսե գնդեր, որոնք աղեհամակարգում գոյացրել են ինքնատիպ շղթա։ Բացի այդ աղջկա մոտ երկու տեղից աղեհամակարգը ծակվել էր։
«Ուլունքները» հեռացվել են վիրաբուժական ճանապարհով։ Երեխան դեռեւս ստացիոնար բուժում է ստանում։ Փորձագետները նշում են, որ նման դեպքերը բավական տարածված են երեխաների շրջանում։
![]()
![]()