![]()
Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրություններում անկախ թեկնածուներին չգրանցելու որոշման արդյունքում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում, հուլիսի 27-ին ձերբակալվել է 20 հայազգի ցուցարար։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան ցրելու օպերացիայի արդյունքում տարածքային բաժանմունքներ է տեղափոխվել 1373 ցուցարար, որոնցից մոտ 265-ը գիշերել է բաժիններում։
Չարտոնագրված ցույցի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է վարչական կալանք․Ալեքսեյ Նավալնի-30 օր, Իլյա Յաշին՝ 10 օր եւ Կոնստանտին Յանակաուսկաս՝ 7 օր վարչական կալանք։
Մոսկվայում բողոքի ցույցեր և երթեր են հուլիսի 14-ից՝ ի պաշտպանություն Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածուների, որոնց գրանցումը մերժվել էր: Մինչ այժմ ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, որին մասնակցել է մոտ 25 հազար մարդ: Հենց այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին առաջարկել էր որպես բողոքի նշան հուլիսի 27-ին հավաքվել Մոսկվայի հենց կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց:
![]()
![]()