Նախարարության աշխատակիցները մաքրել են յուղով պատված արագիլներին

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հուլիսի 28-ին մի խումբ կամավորների հետ այցելել է Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

Բալյանն ասել էր նաև, որ փորձել են մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթով էր հաջողվել փետուրները ազատել այդ շերտից։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ