![]()
Պրոդյուսեր, ծնունդով գյումրեցի Ռուբեն Մխիթարյանի «Տարբերեք թացը չորից։ Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում» չելենջի հեղինակն էր։ Շատ հայտնիներ միացան չելենջին, բայց ոչ բոլորն էին մեկնել Գյումրի։
Չելենջն ակտիվորեն տարածվեց սոցիալական ցանցերում՝ հատկապես Ֆեյսբուքում և ինսթագրամում։
Չելենջին միացած հայտնիներից ոմանք գնացին Գյումրի, ոմանք էլ չելենջը տեղադրեցին իրենց էջերում, սակայն Գյումրիում չնշեցին այդ տոնը, թեև այդ չելենջը նրանց համար PR-ի լավ միջոց դարձավ։
Փորձեցինք պարզել՝ չելենջին միանալով ու կոչ անելով Գյումրիում նշել Վարդավառը, իրենք այդ օրը եղե՞լ են Գյուրիում։
![]()
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն, օրինակ, մասնակցել է չելենջին, սական իր ֆեյսբուքյան էջում և ինսթագրամում Գյումրուց որևէ լուսանկար կամ հոլովակ չի հրապարակել, թեև նա ակտիվ է սոցցանցերում։
Երգիչ Միհրան Ծառուկյանը ևս մասնակցել է չելենջին, սակայն գյումրիում կարծես թե չի եղել․ նրա սոցցանցերում նկարներ կամ հոլովակներ չկան, ավելին՝ դատելով նրա արած վերջին հրապարակումներից՝ կարելի է ենթադրել՝ երգիչն այս օրերին գտնվում է արտերկրում։
Դերասան Գրիգոր Դանիելյանը ևս մասնակցել է չելենջին, սակայն նրա ֆեյսբուքյան էջում ու ինսթագրամում Գյումրիում տոնած Վարդավառից որևէ լուսանկար կան տեսանյութ չկա։ Irakanum.am-ի թղթակիցը զրուցեց Գրիգոր Դանիելյանի պրոդյուսերի՝ Հայկի հետ, որը նշեց՝ տեղյակ չէ՝ Գրիգոր Դանիելյանը եղել է Գյումրիում, թե ոչ։
Չելենջին մասնակցել է նաև դերասանուհի Ելենա Բորիսենկոն, սակայն սոցցանցերի նրա էջերում ևս որևէ լուսանկար կամ տեսանյութ չկա Գյումրուց։
Դերասաններ Անդրանիկ Հարությունյանը և Ռաֆայել Երանոսյանը՝ Անդոն ու Ռաֆոն ևս մասնակցել են չելենջին, սակայն Վարդավառը տոնել են մայրաքաղաք Երևանում։
![]()