![]()
«Գոնե էնքան ուղեղ չունեն, գլուխ չգովեն էս հնդկահավերը» այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել լրագրող Լիզա Ճաղարյանը:
ՎիկտԸրն ասում է, որ իր թանկագին շեֆը պարբերաբար հանդիպում է քաղաքական գործիչների հետ։ Ու շեշտում է՝ ԱՐՏԱխորհրդարանական ուժերի հետ։
Հասկացա՞ք։ Դաժանորեն հալածվող, անիրավորեն խոշտանգվող, աննախադեպ բռնությունների ենթարկվող էս «քաղաքական հալածյալը» բանտախցում նստած՝ հանգիստ ընդունելություններ է կազմակերպում։
Ուշադրություն՝ այցելուները խորհրդարանական ուժեր չեն, որ ասենք՝ դե, պատգամավորներ են, նրանց առաջ բոլոր դռները բաց են։
Էլ չասեմ՝ էս նույն «հալածյալի» ու նրա նմանակի իշխանության նզովյալ տարիներին իրակա՛ն քաղբանտարկյալներն էին հազարումի խոչընդոտ հաղթահարում՝ նույնիսկ իրենց փաստաբաններին հանդիպելու համար։
Գոնե էնքան ուղեղ չունեն, գլուխ չգովեն էս հնդկահավերը։
![]()
![]()