«Երեկ Սեւանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100.000 մարդ». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սեւանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ:

ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել էր կադրերով, թե ինչպես է նշում Վարդավառը Սևանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ