![]()
Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նոր և Հին Հայաստանի լուսանկարների համադրության մասին իմ գրառումը սուբյեկտիվ է թվացել նախկին իշխանություններից ՖԲ-ում ընկեր մնացած որոշ ընկերների մոտ, ովքեր իմ պատի քննարկման ընթացքում առաջարկեցին Նոր Հայաստանի պատկերը տալիս չշրջանցել Իջևանի ցույցերը։ Սիրով դա անում եմ։
Հին Հայաստանում ժողովուրդը կասկածում էր ընտրությունների, այդ թվում՝ 2003, 2008թ․ նախագահական ընտրությունների արդյունքները, պահանջում էր նոր արդար ընտրություններ, նրանց գազանաբար ջարդեցին 2004թ․ ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտայում, 2008թ․ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, ոստիկանություն+բանակով էլ երեկոյան՝ 10 անմեղ մարդ սպանվեց Լեոյի փողոցի ճակատամարտում․․․
Նոր Հայաստանում իմ հայրենի Տավուշի իջևանցի եղբայրներ, որոնք ամենատարբեր մակարդակներում ներգրավված են եղել ապօրինի անատառահատման՝ մի քանի հոգու գրպանը միլիոնավոր դոլլարներ բերող ինդուստրիայում, պետության խիստ դիրքորոշումից զայրացած բողոքի ցույց արեցին՝ պահանջելով թույլ տալ կտրել անտառը, բախման մեջ մտան ոստիկանների հետ ու 11 ոստիկան մարմնական վնասվածքներով հայտնվեց հիվանդանոցում։
Ընկերներ, ոնց համեմատում ենք, ոչ մի համեմատություն հին Հայաստանի օգտին չէ․․․
Հին և նոր Հայաստաններ-2Old and New Armenias-2 Նոր և Հին Հայաստանի լուսանկարների համադրության մասին իմ գրառումը…
Posted by Styopa Safaryan on Sunday, July 28, 2019
![]()