«Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ». Նիկոլ Փաշինյանը Սիսիանում արտասանեց

«Եվ ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ բոլոր բայղուշություններին ուշադրություն չդարձնեք: Եվ ընդհանրապես այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենք իրենց բայղուշությանը վերջ տան»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրություններից սկսած այլեւս ոչ մի ձայն չի կեղծվելու, ոչ մի քվեաթերթիկ չի գողացվելու․«Ես նախկինում էլ միշտ փորձել եմ համոզել,  որ ձեր մեկ ձայնը ամենավճռորոշ գործոնն է, որ կարող է տեղի ունենալ։

Հասկանում եմ կար մի ժամանակ եւ ես գիտեմ, թե ինչու, որ դուք էդքան էլ վստահ չէիք դրանում, բայց ես հույս ունեմ, որ ինչքան էն ժամանակ վստահ չէիք, հիմա եռակի-քառակի վստահ եք, որ ամեն ինչ հենց այդպես էլ կա։

Մենք երբեք կառչած չենք մնալու իշխանությունից, երբեք ատամներով եւ եղունգներով չենք պահելու իշխանությունը։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մերը չէ, ձերն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ