![]()
Լեյլա Իլհամ կըզը Ալիևան ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչ, 2007 թվականից `Հեյդար Ալիևի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է:
2011 թվականից` Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային երկխոսություն» կազմակերպության (IDEA) հիմնադիր ու ղեկավարն է, Իսլամական կոնֆերանս կազմակերպության Երիտասարդական ֆորումի միջմշակութային երկխոսության գլխավոր համակարգողը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրն է:
2006 թվականի ապրիլի 30-ին նա ամուսնացավ երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ Էմին Աղալարովի հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մոսկվա:
2015 թվականի մայիսի 30-ին Լեյլա Ալիևան և Էմին Աղալարովը հայտարարեցին ամուսնալուծության մասին:
![]()