Արտակարգ պատահար Լոռիում. այրվել է բենզին տեղափոխող գնացքը

Առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտ բեռնատար գնացք է հրդեհվել: Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմում եղել է 50 տոննա տարողությամբ 17 գլանատակառ՝ բեռնված բենզինով:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 9 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 7 գլանատակառներ և դրանցից արտահոսող վառելիքը: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ