![]()
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը Բաքվից ժամանել է Երևան։ Այդ մասին նա գրել է իր Instagram-ի էջում և երկու լուսանկար հրապարակել Երևանից։
«Դեռ երեկ և նույնիսկ այսօր գիշեր երգում էինք Բաքվում` «Ժարայում», իսկ հիմա թեյ եմ խմում Երևանում։ Աշխարհը հիանալի է, քանզի այն բազմազան է», — գրել է Ագուտինը։
Նա հավելել է, որ աստծո գործերն անքննելի են։ Ուստի մարդիկ չէ, որ պետք է լուծեն մարդկության ճակատագիրը։ Գրառումը հավաքել է ավելի քան 35 հազար «լայք»։
![]()
![]()
![]()