Ինչպես են ջրում հոգևորականներին

Ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ջրում են հոգևորականներին:

Հիշեցնենք, որ Վարդավառը ծագմամբ Բնապաշտական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։

Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և նվիրատվություններ անելով դաշտը հովանավորող ուժերին արտերի տարերքը մարմնավորող Միհրին։

Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին ՝ բնության տարերգներին, գինի հեղել ջրերի ակունքների մոտ՝ ջրի տարերգին նվիրված ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուի տարերքը։ Միհրան Թումաճանը գտնում էր, որ Սուրբ Կարապետի Վարդավառ տոնը հին զրադաշտական Վարդավառի շարունակությունն է

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ