«Ձեր գույնը կարմիրը չէր, սպիտակի վրա ընչի եք վրա տալիս ցլոներ ջան․․․»․ Հովհաննես Դավթյան

Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, ինչպես նաև մատաղը, աղավնին և խնձորը:

Այս տոնը տոնվում էր՝ իրար վրա ջուր ցողելով, վարդեր նվիրելով և աղավնիներ բաց թողնելով, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է:

Տոնի ժամանակ միմյանց ջրում էին բոլորը ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը:

Այդ օրը սկեսուրի վրա նույնիսկ չխոսկան հարսն էր համարձակվում ջուր լցնել կամ քավորի վրա` սանամայրը և ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում: Այս ամենն ուղեկցվում էր երգ ու պարով, խաղերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ