![]()
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո լեռան գագաթը: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:
Էնթնին լեռան գագաթ է հասել 8 օրում, բարձրացրել է հայկական դրոշն ու վերադարձել Լոս Անջելես:
Հանիմեն նշել է, որ իր քայլով ցանկացել է ոգեշնչել հայ երիտասարդներին, ցույց տալ, որ պետք է ընդլայնել սեփական սահմանները, սխրանքներ գործել և հաղթահարել խոչընդոտները, փորձել է հարգանքի տուրք մատուցել Գլենդելի հայ համայնքին, ընտանիքին, ուսուցիչներին և դպրոցին՝ իրենց ջանքերի համար:
Երիտասարդն ասել է՝ հպարտ է, որ հայ է։
![]()
![]()